Միջազգային 

Բայրամովը Կլաարի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, թե որն է տարածաշրջանում լարվածության պատճառը

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Կողմերը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

Բայրամովը հայտարարել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, մինչ այժմ հայկական զինված ուժերը և «հայկական անօրինական զինված խմբավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից», և դա անընդունելի է։

Նա նշել է, որ «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն է»։

Նույն շարքից