Հայաստան Քաղաքականություն 

Մի հարցրեք` ընդդիմությունն ու՞ր է, ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի. Իշխան Սաղաթելյան

analitik.am

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,
երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:
Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:
Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:
Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:
Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:
Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:
Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա:
Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է:
Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը:
Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի»:

Նույն շարքից