Հասարակություն Պատահարներ 

Սևանում տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Lexus-ը բախվում է կայանված Opel-ին ու Volkswagen-ին և կողաշրջվում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ Տեսանյութ

analitik.am

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ օգոստոսի 3-ին, Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը, երբ Lexus-ը բախվում է գազալցակայնում կայանված լիցքավորվող Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, ապա կողարջվում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։  Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Սևանի քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլխավորությամբ։

Նույն շարքից