Հայաստան Քաղաքականություն 

Գնել Սանոսյանը՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքների մասին

analitik.am

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են։ Այս մասին Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցվում է։ Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք։ Մինչեւ գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի»,- նշեց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր, որ բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նա մասնավորապես նշել էր․

«Եթե, իհարկե, ադրբեջանցիները չխախտեն պայմանավորվածությունները, մերոնք պետք է Բերձորը շրջանցող ճանապարհ սարքեն մինչեւ ամսվա վերջ եւ հանձնեն Բերձորը: Երեք կմ-անոց ճանապարհահատված է եւ մինչեւ Կոռնիձորի ճանապարհի կառուցումը այդտեղով է լինելու կապը Հայաստանի հետ»:

Նույն շարքից