Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից. մենք երաշխավորում ենք անվտանգությունը. Տեսանյութ

analitik.am

Մենք այս ընթացքում պատրաստ ենք ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը։ Այսօր գործադիրի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` վերահաստատելով, որ ամեն օր պատրաստ ենք։

«Մենք ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել։ Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինչպես կարգն է եկեք հատեք ՀՀ սահմանը՝ գնացեք Նախիջևան՝ հենց էսօր»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը, ապա հանձնարարականներ տվեց։

«Պարոն Աբազյան և պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ, և այս հրապարակային հայտարարությունը անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ հնարավորությունը նաև Իջևանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում։ Թող ադրբեջանցիները ասեն, որտեղով են ուզում հատել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և իհարկե երթևեկության անվտանգության ապահովում, որը մեր ՌԴ գործընկերների առաջարկությամբ կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք»:

Նույն շարքից