Գլխավոր Միջազգային 

Պեսկովի պատասխանը Փաշինյանին

analitik.am

Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարևորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Հայաստանի հետ տարբեր մակարդակներով սերտ շփումները թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ», - նշել է Պեսկովը։

Նա չի բացառել, որ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր կփոխանակեն իրավիճակի վերաբերյալ:

Նույն շարքից