Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինս էլ բախվել է կայանված Mercedes Sprinter-ին ու ГАЗель վերամբարձ կռունկին․ կան վիրավորներ․ Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։

Այս պահին բժիշկների շտապօգնության խումբը օգնություն է ցուցաբերում 2 քաղաքացու։

Շտապօգնության ավտոմեքենան այդ պահին այդտեղով անցնելիս է եղել, ու նկատելով վթարը, անմիջապես մոտեցել են վիրավորներին ու սկսել օգնություն ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ժ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացածների ինքնությունը։

 

Նույն շարքից