Միջազգային Ռազմական 

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մոնիթորինգի տվյալները. հրադադարի 4 խախտում է արձանագրվել

analitik.am

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին հերթական տեղեկագիրը։

ՌԴ խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այս միջադեպերը կարգավորվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն թույլատրվել։

Նույն շարքից