Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

analitik.am

Պետդեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Պետքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության՝ համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից