Միջազգային 

Թեև հրավեր կա, սակայն մինչև տարեվերջ Պուտինը հավանաբար Հայաստան չի այցելի. Պեսկով

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հարցին՝ նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան, Պեսկովը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ ոչ։ Թեև, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետ չկա»:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-ին հայտարարել էր, որ հնարավոր է` Պուտինը պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Նույն շարքից