Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
«Երեկ նա ենթարկվել է վիրահատության, այսօր առավոտյան ևս փոքր միջամտություն է կատարվել, երեկոյան վիճակը գնահատվում է ստաբիլ ծանր։ Վիրավորումն ստացել է որովայնային շրջանում է, բեկորային վնասվածք է, մեծ անոթ է վնասվել, շատ արյուն է կորցրել։ Հիմա ամեն ինչ կարգավորվում է։
Արցախում վիրավորված զինծառայողներից երեքին երեկ տեղափոխել ենք Հայաստան՝ Երևանի տարբեր բժշկական հիմնարկներ։ Մյուս վիրավորների կյանքին, փառք Աստծո, վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասել է Հայրիյանը։