Հայաստան 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

analitik.am

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԵրկրորդԾայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։

Հանդիպման սկզբում Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց ուխտավորներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելովուխտագնացությունների կազմակերպումը դեպիՀայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնքնորոգում են հայորդիների ազգային, հոգևորապրումները՝ հաղորդ դարձնելով սեփականինքնությանը և հոգևոր արժեքներին:

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը նաև անդրադարձ կատարեց Արցախում առկա իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայորդիները լավատեսության ոգով և զորեղ հավատքով կհաղթահարեն բոլոր դժվարությունները։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու գործունեությանը:

Նույն շարքից