Բարի օր Ռազմական 

Որոշ ուղղություններում ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. ԱՀ ՊԲ

analitik.am

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել սահմանային իրադրության հետ կապված, որտեղ մասնավորապես ասվում է.

«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ,  իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են»։

Նույն շարքից