Միջազգային 

Հարձակում Ադրբեջանի դեսպանատան վրա

analitik.am

Ծայրահեղական մի խումբ ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նրանք ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել Ադրբեջանի պետական ​​դրոշը և կախել կրոնական պաստառներ։

Ադրբեջանցի դիվանագետներին փրկել է միայն բրիտանական ոստիկանությունը:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը առնվազն ութ մարդ է ձերբակալել, տուժածներ չկան, քննությունը շարունակվում է:

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպությունը, որի ներկայացուցիչները պնդել են, թե «Ադրբեջանի կառավարությունը հալածում է որոշ շիա մահմեդականների»:

 

Նույն շարքից