Միջազգային 

Ի՞նչ են քննարկել Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ Ալիևի՝ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերը և հայկական անօրինական զորամիավորումների տարրերի դուրսբերումն ապահովել։ Նա նշել է, որ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:

Նույն շարքից