Հասարակություն Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21.9 հա տարածքում բռնկված հրդեհները

analitik.am

Օգոստոսի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ,

Լոռու մարզի Օձուն-Արևածագ ավտոճանապարհին՝ 18 հա, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 3 հա, Աբովյան քաղաքում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 800 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ  21.9 հա:

Նույն շարքից