Հայաստան Քաղաքականություն 

Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում. Մարուքյանը՝ ընդդիմության մասին

analitik.am

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրելէ.

«Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնածպարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ պլանի հաստատաման մասովսպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքայինհատվածի նախագծմամբ, բնականաբար՝ հիմք ընդունելով եռակողմ հայտարարությանժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ ԼեռնայինՂարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցմանպլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղուպահպանության համար)։ 

Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և«փորձագիտական» շրջանակները սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտօրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետիծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։ 

Այս հայտարարությունները սկսեցին շրջանառվել և սրվել հայկական մամուլում, որի ճնշմաններքո հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թե ինչու ենսխալ ասում հարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։ 

Ադրբեջանը, բնականաբար լավագույնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ուհմտությունները, իր նարատիվները ներարկեց հայաստանյան մեդիատիրույթ, լսեցհայկական կողմի բոլոր փաստարկները և անցավ գործի` սկզբից նոր ագրեսիաիրականացնելով Լեռնային Ղարաբաղում, հետո, իբր վրեժ լուծելով իր ագրեսոր զոհվածզինվորի համար, այնուհետև արդեն եկավ հասավ իր հավատարիմ «հայ» գործընկերներիթեզերը իրականացնելուն, այն է` Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության ժամկետիկոպտագույն խախտմամբ փակելուն և սկսեց եռակողմ հայտարարությունը մեկնաբանելայնպես, ինչպես մայիս ամսին պնդում էին հայաստանյան «ընդդիմադիրներն» ու«փորձագետները»։ Այս թեզերը մայիս ամսին պնդող հայերը կարող են ասել` «դե մենք դաանում էինք, քանի որ Աղավնոն ենք ուզում փրկենք, դե մենք ընդդիմադիր ենք ու ամեն օր միբան փնտրում ենք, որ փրկենք ու հա մեկ էլ հիմնավորենք, որ սրանք դավաճան են»։ 

Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսիցամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղերք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դու՞րէ գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերըշրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանությանդեմ պայքարեք»։ 


Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձրսրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած»։

Նույն շարքից