Հայաստան 

Ջրանջատում Երևանում և մարզերում

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն 1 նրբանցք 10, Իսահակյան 16Ա, Կորյուն 3,5 շենքերի ջրամատակարարումը:

 

Կոտայքի մարզում՝

Ժամը 09.00-18.00 կդադարեցվի Արգել, Քարաշամբ և Զորավան համայնքների ջրամատակարարումը:

Ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովա, Շինարարներ, Րաֆֆի, Արա 1 թաղամաս 7 փողոցների, Րաֆֆու 3, Սայաթ-Նովայի 1, Շինարարներ նրբանցքների ջրամատակարարումը:

 

Արարատի մարզում՝ 

Ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից