Հայաստան Քաղաքականություն 

Ինչու է Փարամազյանը գլխավորում «Դեպի միասնություն» դաշինքի ցուցակը

analitik.am

«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունները «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին հուշագիր են ստորագրել, և Քաջարանի ավագանու առաջիկա ընտրություններին համայնքի ղեկավարի թեկնածուն լինելու է Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Radar Armenia-ը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրենց նախընտրական դաշինքը գլխավորելու  մի մարդ, որը խորհրդարանական վերջին ընտրություններում «Հայաստան» դաշինքի թեկնածու էր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներից մեկը։

Սուրենյանցը նշեց, որ Մանվել Փարամազյանն ամիսներ շարունակ «Հայաստան» դաշինքի հետ կապ և առնչություն չունի. «Պարոն Փարամազյանի հետ անձնական զրոյւյց եմ ունեցել և վստահաբար հավաստիացել եմ, որ «Հայաստան» դաշինքի հետ պարոն Մանվել Փարամազյանը կապ չունի և վստահ եմ, որ հենց ինքն է այն թեկնածուն, որ ընտրվելու պարագայում կարող է նպաստել քաղաքի զարգացմանը»։

Սուրենյանցը նաև հիշեցրեց, թե շաբաթներ առաջ ինչպես էին «Հայաստան» դաշինքի կողմնակիցները քննադատում Մանվել Փարամազյանի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ծաղիկներով դիմավորելը։

Սուրենյանը ցանկություն հայտնեց հեռու մնալ երկու կողմերի շահարկումներից. «Մանվել Փարամազյանը անկախ մարդ է և իր համայնքային զարգացման ծրագրերով մոտ է երկու կուսակցությունների ծրագրերին»։

Նույն շարքից