Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է սպանվել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։
Շամխորի շրջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ «Ադրբեջանական բանակի զինծառայող Փյունխան Աղամիրովի հրազենային վիրավորումից մահանալու փաստի առթիվ»։
Ըստ նախնական տեղեկության՝ ադրբեջանցի զինվորին սպանել է ծառայակիցը։