Միջազգային 

Ի՞նչ են քննարկել Պուտինը և Էրդողանը 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում

analitik.am

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։

Բանակցությունները տևել են 4 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել։

Ռուսաստանն ու Թուրքիան կողմ են արտահայտվել Սիրիայի ամբողջականության պահպանմանը, հաստատել են համատեղ գործելու որոշումը․
«Բարձրացված հարցերի թվում էին Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Կողմերը հաստատեցին, որ մեծ նշանակություն են տալիս քաղաքական գործընթացի առաջխաղացմանը: Նախանշվեց Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. համատեղ և սերտ համակարգված գործելու վճռականությունը՝ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։

Նույն շարքից