Հայաստան 

«Եռաբլուր»-ում իրականացվել են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

analitik.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկվել է բլուրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով:

 

Նույն շարքից