Քաղաքականություն 

Համատեղ հայտարարություն՝ հանդիպման ավարտին

analitik.am

Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է շուրջ 4 ժամ։ Բանակցություններին հաջորդել է երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը։

«Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Ստամբուլի պայմանավորվածությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ռուսական հացահատիկի անխոչընդոտ արտահանման վերաբերյալ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։

Կողմերը համակարծիք են եղել, որ կարևոր է պահպանել Սիրիայի քաղաքական միասնությունը և տարածքային ամբողջականությունը։

Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունների վստահության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու համար»։

Հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Էրդողանը չեն քննարկել Ռուսաստանում «Բայրաքթարի» արտադրությունը կամ դրանց գնումը Ռուսաստանի կողմից։

Radar.am

Նույն շարքից