Հասարակություն Պատահարներ 

Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի. դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 14 կրակված պարկուճ. Shamshyan.com

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Ավտոմեքենան,  որտեղ, որ հայտնաբերվել է,  այդտեղ են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:

ժամանել են նաև  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  պետ Արթուր  Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետը:

Աճառյան փողոցի վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի և կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:

Ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են նշված վայրը և սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Թափոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության  գործիք հրազենը հայտնաբերելու  ուղղությամբ:

 

Նույն շարքից