Հասարակություն Պատահարներ 

«Infiniti QRX» մակնիշի ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կան տուժածներ

analitik.am

Օգոստոսի 5-ին, ժամը 23։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti QRX» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 2003 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ.), Լ․ Գ․-ն (ծնված 2002 թ) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից