Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ն, կա տուժած. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-դ վաշտի պարեկներ Գոռ Գրիգորյանն ու Նուշիկ Վարդանյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և կատարել ուժեղացված ծառայություն։

Վթարի մասին քննության բաժին, որտեղից ժամանել է քննչակն խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

 

Նույն շարքից