Մոսկվայում շոգի պատճառով եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այս մասին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:
«Ցերեկը Մոսկվայում 31-33 աստիճան է։ Քամին հարավային, հարավարևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ։ Տեղումներ չեն սպասվում», - ասված է հաղորդագրության մեջ։
Եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակը Մոսկվայում ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 7-ի ժամը 16։00-ն։
Ավելի վաղ հայտնել էին, որ շոգը Մոսկվայում կհասնի ռեկորդային ցուցանիշի։