Հասարակություն Պատահարներ 

BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Աշտարակ  ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:   Օպերատիվ են գործել Եղվարդի և Աշտարակի բժիշկները:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները:   Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, տեղում ծառայություն կատարել, մինչև գազաբալոնը պարպվել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչներ Արման Մակվենցյանն ու Սերգեյ Նազարեթյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները Աբովյան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռոբերտ Հ.-ն է, և 31-ամյա Անդրանիկ Մ.-ն:

Նույն շարքից