Բարի օր Հասարակություն 

Այսօր Արցախի հերոս Առուշանյան Դավիթի ընտանիքի համար հայության ջանքերով գնված բնակարանի տնօրհնեքն էր. Արամ Գևորգյան

analitik.am
Արամ Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Արցախի հերոս Առուշանյան Դավիթի ընտանիքի համար հայության ջանքերով գնված բնակարանի տնօրհնեքն էր։ Տնօրհնեքն իմ կողմից շատ սիրված ու հարգված հոգևորականներից մեկը՝ Тер Татев Марукянն իրականացրեց։
Դավիթի կինն ու երեխաներն արդեն վերջնական տեղափոխվել ու բնակվում են այս հրաշալի տանը։
Առիթից օգտվելով ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինչ որ կերպ իրենց ներդրումն ունեցան այս նախաձեռնության մեջ։ Բոլոր նրանց, ովքեր 1000 դրամից մինչև 10.000 դոլար նվիրաբերեցին, որ հերոսի ընտանիքը սեփական տունն ունենա։ Ու 2 ամսում այդ անարդարությունը միահամուռ ուժերով վերացրեցինք։
Նաև կուզեի առանձնահատուկ նշել, որ Converse Bankը կանխիկացման 3% տոկոսադրույքի պայմաններում գումարը կանխիկացրեց 0% տոկոսադրույքով, երբ իմացավ, որ Արցախի հերոսի ընտանիքի համար գնվելիք բնակարանի համար է։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ու վստահեցի ինձ, ովքեր առանց ինձ ճանաչելու մեծ գումարներ նվիրաբերեցին ու շատ դեպքերում ցանկացան անանուն մնալ (10.000$, 5000$ և 1 միլիոն դրամ)։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց օրհնանքերով ու քաջալերող խոսքերով իմ կողքին եղան։ Մենք միասին արեցինք մի բան, որի նախադեպը դեռևս չկար։ Համախմբվեցինք ու միասին իրականում հրաշք գործեցինք։
Բնակարանը գնեցինք Զեյթունում, 105 ք.մ. ընդհանուր մակերեսով, քարե շենք, արևկող, 4 սենյակ, կապիտալ վերանորոգված, նկուղով։ Բնակարանը գնեցինք 109.000 դոլարով։ 3200 եվրո ու 6400 դոլարի չափ էլ տակը գումար մնաց, որը Դավիթի կինը՝ Լուսինեն, երեխաներից յուրաքանչյուրի անունով ավանդ կդնի բանկում։
Բնակարանն ապահովել ենք ամեն ինչով՝ տեխնիկայից սկսած, կահույքից վերջացրած։ Դավիթի ընտանիքն ապահովված է ամեն ինչով և ամենալավով, ամենաորակյալով։ Ես ինքս էլ ինձ խոսք էի տվել, որ Դավիթի պես տղու ընտանիքի համար բնակարանից սկսած մինչև ամենվերջին կենցաղային տեխնիկան պետք է լինի ամենալավը։ Ու այդպես էլ եղավ։
Դե ինչ, այս ընտանիքի բնակարանի հարցի թեման թերևս այսքանով ամփոփեմ ու համարեմ փակված։ Բարով և առողջ վայելեն։
Աստված բոլորիս պահապան»։

Նույն շարքից