Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ Երևանի Մուրադյան փողոցում. մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են էվակուացվել. Shamshyan.com

analitik.am

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում են Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի  42/ 2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝  վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղեկալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոտիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ էվակուացրեցին, մի մասին էլ փրկարարները էվակուացրեցին ավտոսանդուղքով:

Ծուխը տեսանելի է անգամ մի քանի կիլոմետրից:

Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր:

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացու, այդ թվում՝ հրշեջների:

Նույն շարքից