Ռազմական 

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սոթքում հայ զինծառայողի վիրավորվելու լուրը

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նախորդ օրը, Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, այդ պատճառով վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կարգավորել է միջադեպը։

Նույն շարքից