Հասարակություն 

Գիտնականները գտել են հարստանալու բանաձևը

analitik.am
New York Times-ը գրում է. ամերիկացի գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին հարուստների հետ ընկերություն անելն աղքատներին օգնում է աղքատության դեմ պայքարում։
Մասնագետները վերլուծել են 72 մլն. մարդու ընկերական հարաբերություններ սոցիալական ցանցերում։ Պարզվել է, որ աղքատ թաղամասերից դուրս եկածների հաջողությունը մեծ տարիքում հիմնականում որոշվում է ավելի ապահովված հասակակիցների հետ մտերմության աստիճանով։
Երեխաները, որոնք ապրել են այն թաղամասերում, որտեղ իրենց ընկերների 70%-ը հարուստ ընտանիքներից են, եկամուտների միջինում 20% աճ են գրանցել։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «տնտեսական ներգրավվածություն» և հայտարարել են, որ այն ավելի շատ է ազդում երեխայի ապագայի վրա, քան կրթությունը և ընտանիքի սոցիալական վիճակը։
«Երեխաները, որոնք մեծացել են լայն կապեր ունեցողների հետ, լավագույն արդյունքներն են ցուցադրում և աղքատությունը հաղթահարելու ավելի շատ հնարավորություններ ունեն», - փաստել է Հարվարդի համալսարանի տնտեսագետ, տնտեսական անհավասարությունների արմատների ուսումնասիրությանը նվիրված «Հնարավորությունների վերլուծություն» ծրագրի տնօրեն Ռաջ Չետտին։

Նույն շարքից