Հասարակություն 

Արձանագրվել է 55 հանցագործություն, որից 53-ը բացահայտվել է

analitik.am

Օգոստոսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, 55-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի մասով ստացվել է 6 հաղորդում: Անձնական ունեցվածքի գողության մասով ստացված 5 հաղորդումները ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության և թմրանյութի հայտնաբերման մեկական դեպքեր: Եվս 2 հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ և ապօրինի ծառահատման 3 դեպք է արձանագրվել: Իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Նշանակվել է փորձաքննություն, որի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 4 հանցագործություն: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 13-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 197-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:

ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

Նույն շարքից