Միջազգային 

9 ամիս ազատազրկում՝ սպանության համար

analitik.am

Կամչատկայի նախկին պատգամավոր միլիարդատեր Իգոր Ռեդկինը 1 տարի առաջ աղբավայրում կրակել էր մի տղամարդու վրա։ Ռեդկինի խոսքով՝ նա ցանկացել էր վախեցնել թափառող արջին։

Դատարանն օրեր առաջ հրապարակել է վճիռը. 9 ամսվա ազատազրկում և 60.000 ռուբլիի չափով տուգանք՝ անօրինական որսի համար։

Ինչպես հայտնել են «Камчатка-информ»-ի աղբյուրները՝ պատգամավորը ոչ սթափ վիճակում է երթևեկելիս է եղել ամենագնացով և կրակել է կարաբինից։ Ռեդկինի պաշտպանը պնդել է, որ իր պաշտպանյալը սթափ է եղել։

Պատգամավորը կրակել է տեղի 30-ամյա բնակչի ուղղությամբ, ով բարեկամների հետ միասին աղբավայրում մետաղաջարդոն էր բարձում մեքենան։ Տղամարդը տեղում մահացել էր։

Նույն շարքից