Միջազգային 

Ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում

analitik.am
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Նույն շարքից