Բարի օր Հասարակություն 

Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանի մինի տարբերակը՝ Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ կաբինետում

analitik.am

Մարիամ Թաշչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ սիրելի պարոն Ծառուկյանի կողմից Հատիսի գագաթին Հիսուսի արձանը տեղադրելը դրա մինի տարբերակը տեղադրվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նոր պաշտոնակատարի «կաբինետում», ինչից հետո վերջինիս աշխատավարձը 300-ից դարձել է 850 000 դրամ, ինչպես նաև անձամբ քաղաքապետի որոշմամբ նրան հատկացվել է «պադավատ»՝ 12 մլն դրամ արժողությամբ մեքենա և 255 000 դրամ աշխատավարձով վարորդ (կարծեմ ամբողջ օրը 40 աստիճան շոգին հասարակական տրանսպորտի վարորդներն էլ էին այսքան ստանում, չէ՞))։ Իսկ որոշ car u naxand մարդիկ խանգարում են, որ Հիսուսի շնորհը ամբողջ երկրի վրա սփռվի և բոլորս նման ճոխության մեջ ապրենք(((

Հետաքրքիր են նաև մյուս համընկնումները պարոն Ծառուկյանի հետ, որոնք պարոն Ղազարյանի (Այգու նոր ժ/պ) մոտ դրսևորվում են մինի տարբերակով՝ մինի Հիսուս, մինի պադավատ, մինի առյուծ 😃 «յուրահատուկ վերաբերմունք» կենդանիների նկատմամբ, բայց հսկայական էգո ու սարսափելի ինքնագոհություն․ պատկերացնո՞ւմ եք մարդ ինչքա՜ն պետք է ինքնագոհ ու ինքնավստահ լինի, որ մտածի, թե 2 ամսում Այգին վերածել է Սինգապուրի, մտածի, որ դա առհասարակ հնարավոր էր և ինքը դա արել է)) կցանկանալի իմանալ, թե դա ինչ հոգեբանական տրավմայի հետևանք է))

Առհասարակ պետք է մեկնաբանություններում տեղադրած հարցազրույցն աչքի լույսի պես պահել ու շնորհակալ լինել, քանի որ այն ամբողջությամբ ցուցադրում է պարոն Ղազարյանի տգիտությունը և խավարամտությունը ոլորտում, բացարձակապես չհասկանալը ինչից է խոսում, անհամապաստախանությունն այն տեղին, որտեղ հիմա գտնվում է, կենդանիների և կենդ․ այգիների ոլորտում բացարձակ ոտաբոբիկ լինելը (ամենևին չցանկանալով նրա անձը վիրավորել, ամենը վերաբերվում է ոլորտում անգետ լինելուն միայն, մնացածի մասին չեմ կարող ասել)):

հ․գ․ ամենայն հարգանքով բոլոր քրիստոնյա մարդկանց նկատմամբ, կներեք, բայց նման երևույթները միայն արժեզրկում են հավատքը»:

 

Նույն շարքից