Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

analitik.am

Օգոստոսի 8-ին, ժամը 15։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղու թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող «Faraz» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ` Ֆ․ Հ․ Է․, ծնված 1976 թ․, ԻԻՀ քաղաքացի)՝ բեռնված 23 տ ազոտական թթվով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից