Իրավական 

Ո՞վ է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նորանշանակ նախագահը

analitik.am

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 8-ի հրամանագրով Տարոն Նազարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է հրամանագրում:

 

Տարոն Նազարյանը ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում: 1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատել է 

1992-1999թթ՝ ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա՝ քրեական գործերով կոլեգիայի պատասխանատու քարտուղար:

1999-2000թթ՝ Երևանի Շենգավիթի համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ:

2000-2002թթ զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժնի պետի պաշտոնը:

2002 թվականին՝ «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության իրավաբան:

2002-2005թթ՝ ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005թ՝ որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական, այնուհետև՝ որպես խորհրդական:

2006թ նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

Նույն շարքից