Միջազգային 

Սկանդալ սպորտի աշխարհում. Զելենսկին պատժել է ուկրաինացի գեղասահորդին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին ուկրաինացի գեղասահորդ Պետրենկոյին զրկել է կրթաթոշակից՝ Տատյանա Նավկայի շոուին մասնակցելու համար։

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն՝ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին պատժել է Օլիմպիական խաղերի 1992թ-ի չեմպիոն ուկրաինացի գեղասահորդ Վիկտոր Պետրենկոյին, ով մասնակցել է սառույցի պարերի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ռուսական շոուին։

Զելենսկին Պետրենկոյին զրկել է կրթաթոշակից։ Ուկրաինայի նախագահի հրամանում ասվում է, որ պատճառը մարզիկի մասնակցությունն է «Ալվան ծաղիկ» սառցե շոուին՝ 2022թ-ի հուլիսին։

Հուլիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Պետրենկոյին հանել են Ուկրաինայի գեղասահքի ֆեդերացիայի կազմից։ Չեմպիոնին նաև զրկել են ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից։ Ֆեդերացիայում Պետրենկոյի արարքն ամոթալի են համարել։

Մինչ այդ, չեմպիոնի մասնակցությունն այդ շոուին քննադատել էին նաև Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեում։

 

Նույն շարքից