Հասարակություն Պատահարներ 

Երևանում սնկի նման ավելացել են թանկարժեք ավտոմեքենաների թալանման դեպքերը. հերթական Mercedes-ը թալանել են Արաբկիրում. Shamshyan.com

analitik.am

Վերջին օրերին մայրաքաղաքում ասես սնկի նման աճել են ավտոմեքենաների թալանման դեպքերը (ինչի մասին առաջիկայում SHAMSHYAN.com-ը հրապարակումներ է անելու տուժած քաղաքացիների ահազանգերի փաստով):

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին՝ գիշերը ժամը 03:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով գողացել են Կոմիտասի պողոտայի 38/3 շենքի մոտ կայանված, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ու.-ին պատկանող Mercedes  մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ահազանգով ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի կամ ճիվաղների կողմից կատարված գողության հետևանքով Գրիգոր Ու.-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Արդյո՞ք Արաբկիրի ոստիկանությունն  ու ոստիկանները կհայտնաբերեն գողին ու գողոնը, երևի դա գիտի միայն Աստված, իսկ մեքենայատերն էլ, հավանաբար, գողին գտնելու  հույսը «գրի սառույցին»:

Նույն շարքից