Հասարակություն 

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է ջրանջատումների մասին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 9-ին

  • ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Պռոշյան, Վ.Համբարձումյան, Սիրանես փողոցների ջրամատակարարումը,
  • ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի ջրամատակարարումը, ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Սայաթ-Նովա 2-4, 6, 8, 9, 10, 11, 15, Նալբանդյան 24, 26, 28, 30, 32-33, 35 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից