Հասարակություն 

Մնան ինչո՞վ պայքարեն, ո՞նց պայքարեն: Ի՞նչ ունենք, որ ինչով էլ պայքարենք: Ամեն ինչ հանձնված է թշնամուն. Շուշիի քաղաքապետ. Hraparak.am

analitik.am

Աղավնո գյուղում մարդիկ տխուր ու հուսահատ են, ոչ մի կերպ չեն հաշտվում գյուղը թշնամուն հանձնելու մտքի հետ: Գյուղի երեխաներն էլ վերջին օրերին խաղեր են կազմակերպում, գետում լողում, ասում են, որ մի օր անպայման վերադառնալու են:

«Բոլորս տխուր ենք, չգիտենք ինչ է լինելու, վաղվա օրն անորոշ է»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, կրկին տարածքներ, գյուղեր են հանձնվում թշնամուն….

- Շատ անհասկանալի է, չգիտեմ, թե էս ուր ենք գնում…. Թե հետո ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, ոչինչ հասկանալի չէ: Միայն լսում ենք, որ էս են հանձնում, էն են հանձնում:

- Հասարակության մի մասը պնդում է, թե հանձնվող գյուղերի բնակիչները պետք է մնան ու պայքարեն, մյուս մասը պնդում է, թե ոչինչ անել հնարավոր չէ, պետք է հեռանալ:

- Մնան ինչո՞վ պայքարեն, ո՞նց պայքարեն: Ի՞նչ ունենք, որ ինչով էլ պայքարենք: Ամեն ինչ հանձնված է թշնամուն: Պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ պիտի հայկական կողմն ասեր, դե եթե Աղդամը տալիս ենք ձեզ, ուրեմն դուք էլ մեզ պիտի վերադարձնեք Շուշին ու Հադրութը: Խոնարհ հարսի պես, ինչ դեմ են տալիս, ստորագրում են: Հասարակ մարդն ի՞նչ անի: Էսպես որ շարունակվեց, քայլելով Երևան է հասնելու թշնամին:

- Հայկ Խանումյանն, ասում են` Աղավնոյի բնակիչներին ասել է՝ չայրեք ձեր տները, որ փոխհատուցում ստանաք: Ինչո՞ւ, ի՞նչ կա սրա տակ:

- Երևի նորից պայմանավորվածություն է ձեռք բերվել: Գուցե որ ճանապարհ են սարքել, վախենում են թուրքն ասի` ճանապարհը սարքեցինք, դրա փոխարեն տներն են այրում: Մարդիկ մտահոգ են, մտքերով տարված, անորոշ: Չգիտենք ինչ անենք: Վերջերս որոշ ուժեր Արցախում ռուսների հետ էին հանդիպել, նրանք էլ հույս էին տվել, թե ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ ՌԴ նախագահ Պուտինին զեկուցվում է և այլն:

Նույն շարքից