Բարի օր Հայաստան 

Ո՞վ է գնել Երիտասարդական հիմնադրամին նախկինում պատկանող շենքը

analitik.am

Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։

«Այդ շենքում տեղակայվելու են արտասահմանցիների համար նախատեսված ֆակուլտետներ, քանի որ Բժշկական համալսարանում արտասահմանցիների քանակը շուրջ 41 տոկոս է»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամի այս շենքը ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու իր միջոցներով, համալսարանը ֆինանսական որևէ խնդիր չունի և 1000 խոշոր հարկատուների ցանկում է։

Նույն շարքից