Հասարակություն 

Սևանի ափին շքեղ առանձնատուն` Արցախի նախագահի համար․ Aravot.am

analitik.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում:

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

Ինչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:

 

Նույն շարքից