Միջազգային 

Ի՞նչ են քննարկել Էրդողանը և Ալիևը Թուրքիայում անցկացված հանդիպման ընթացքում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Կոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։

Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։

Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիևն իր երախտագիտությւնն է հայտնել աջակցության  համար։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։

Նույն շարքից