Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք՝ Երևանում. Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու երկաթե ձողերով կոտրել Mercedes-ը. Shamshyan.com

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Հաբի Ալնեմերինի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում անհայտ անձը Ջանիբեկյան փողոցում վիճաբանել է իր հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Բացի այդ, հարվածել է իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հ. Ալնեմերինի հայտնած անհայտ անձը հանդիսանում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Անանդ Կումարը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ մինչև վիճաբանությունը, տեղի է ունեցել ավտովթար։

Նույն շարքից