Հասարակություն Պատահարներ 

Անանցանելի է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341-342-րդ կիլոմետրը

analitik.am

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Նույն շարքից