Բարի օր Հասարակություն 

Հայերի և եզդիների միջև թշնամություն հրահրելու մեջ մեղադրվող սորոսական Սաշիկ Սուլթանյանը փախե՞լ է Հայաստանից. Yerkir.am

analitik.am

ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) մեղադրվող սորոսական Սաշիկ Սուլթանյանը փախել է Հայաստանից։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրել է իր գործընկերներից մեկը։

Սուլթանյանը վերջին դատական նիստին չէր ներկայացել, որի պատճառով հետաձգվել էր դատական նիստը։

Այդ նիստի ընթացքում որպես վկա հրավիրված էր նաև Նարեկ Մալյանը, ով Սուլթանյանի հանցագործության տարրեր պարունակող հայտարարության մասին առաջին խոսողն էր և հենց ինքն էր բացահայտել հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու փորձը։

Սուլթանյանը ապաստանել է Ֆրանսիայում։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ այդ երկրում ապաստան ստանալու հարցում հանցագործության մեջ մեղադրվող սորոսականին աջակցել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա։ Մենք փորձեցինք կապ հաստատել Սաշիկ Սուլթանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ ֆեյսբուքյան էջը փակված։

Նույն շարքից