Հասարակություն Պատահարներ 

Արմավիրի մարզում երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է` փակելով երկաթե սյան վրա տեղադրված արագաչափը. Shamshyan.com

analitik.am

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է:

Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն:

Ֆոտոլրագողը  հայտնում է նաև, որ Երևանից դուրս՝ մարզերի ճանապարհների գրեթե մեծ մասում կան նմանատիպ գովազդային վահանակներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, որ ամեն պահի հնարավոր է՝ տապալվեն:

Նմանատիպ մի քանի դեպքեր տեղի են ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:

Նույն շարքից