Գլխավոր Միջազգային 

Իրանի նախագահը Փաշինյանին հայտնել է, թե ինչն է Իրանի համար անընդունելի

analitik.am

Իրանի նախագահը կարծում է, որ Երևանի ու Բաքվի միջև առկա հարցերը երկխոսության միջոցով լուծելն ամենալավ միջոցն է Կովկասի անվտանգության համար։

Իրանի համար անընդունելի են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները, Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի զարգացման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Ինչպես տեղեկացնում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, խոսելով տարածաշրջանի իրադրության սրման մասին` Ռայիսին ընդգծել է եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը։
«Հարցերը երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելը Կովկասում անվտանգություն ստեղծելու լավագույն միջոցն է»,– նշել է նա։
Ռայիսին երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է որպես պատմական և խորը՝ ընդգծելով Երևանի և Թեհրանի միջև կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին տեղեկացրել է շփման գծում տեղի ունեցած վերջին բախումների մասին:
Նա գոհունակություն է հայտնել Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարող է աջակցել երկու երկրների միջև ապրանքների տարանցմանն ու ընդլայնել ենթակառուցվածքների ՝ տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ասել էր, որ Թեհրանը հակազդելու է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու Անկարայի և Բաքվի քաղաքականությանը։

Նույն շարքից